· 

Ein surrealer Text von La LoLa /Sprache Armenisch

"The Great Masturbator"

Ինքնաթիռի տոմսը դեպի Մադրիդ ստիպված հետ տվեցի, Gran Via փողոցի Hyatt հյուրանոցի աշխատակից Խորխեին ջարդված, բայց զգացմունքային իսպաներենով հասկացրեցի, որ այս տարի երազանքները չեն իրականաում, մեխանիկական թռչունը դարձել է շարքային սողուն եւ դրանով զրկել մեզ ճախրելու կայֆից..."Խորխե, եկող ամիսները ուղղակի տանն եմ" ասացի նրան:
Արդեն 6 շաբաթ է ինչ երեքշաբթին չի սկսվում: Ոչ մեկի չեմ զանգում, չեմ պայմանավորում, չեմ կարոտում, չեմ սիրում: Անցյալ կյանքում էր, երբ մերկ մախայի պես հենվել էի բազմոցին, նայել հակառակ սեռի խորը- փիլիսոփայական աչքերին եւ երկուսով մտորել էինք կյանքի եթերային ակնթարթների մասին:
...Անծայրածիր ժամանակը հալված ժամացույցի նման կաթում է...

Այս առավոտ գլուխս ուժեղ ցավում էր, կարծես գմբեթ լիներ ուսերիս: Հայելու առաջ նայում եմ ինձ եւ սարսափած նկատում, որ սեռական օրգանս նմանվել է Սալվադոր Դալիի դեմքին- անհավատալի էքսցենտրիկ բեղերով.. Զարմացած բացում եմ աչքերս եւ հասկանում, որ ես Մադրիդի Museo Nacional Centro de Arte Reina Sofia թանգարանում  "The Great Masturbator" նկարի առաջ մերկ կանգնած եմ: Միաժամանակ ոտքերիս արանքից կամաց շշնջում է Դալին եւ պնդում, որ Խորխեին հանդիպեմ, բողոքում է ինձ, թե բոլոր սիրահարներիցս մինչև այսօր դժգոհ է մնացել!
...Երբ կարանտինը կվերջանա, ես կարթնանամ...